![](/banners/BeFunky-design.jpg)
«Վան Գալն ասում էր, որ երեք տարի անց կզիջի իր տեղն ինձ «Մանչեսթեր Յունայթեդում»». Ռայան Գիգզ
![](https://168.am/wp-content/uploads/2019/02/81907.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզը պատմել է, որ մանկունյանցիների նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պատրաստվել է իրեն դարձնել իր հետնորդը:
Հիշեցնենք, որ վալիացին մարզական կարիերայի ավարտից հետո մտնում է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբի մեջ և 2 տարի վան Գալի օգնականն էր:
«Ակումբն ինձ ոչինչ չի խոստացել: Այդ մասին ասել է անձամբ Լուին: Նա հայտարարել է Էդ Վուդվորդին, որ կաշխատի գլխավոր մարզիչ երեք տարի, հետո ինձ կզիջի իր տեղը: Բայց ինձ ոչ ոք և երբեք չի տվել նման խոստում: Ես չեմ կարծում, որ պատրաստ էի այդ աշխատանքին, երբ ավարտեցի խաղալ, չնայած Լուիի հետ համատեղ աշխատանքից հետո ես ինձ պատրաստ էի զգում: Չնայած ոչինչ դուրս չեկավ, բայց վան Գալը հոյակապ էր: Նա ինձ համար ուսուցիչ էր»,- Գիգզին է մեջբերում The Guardian-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը