Բաժիններ՝

ԱՄՆ-ը Սիրիայից զորքերը դուրս կբերի Իրաքի տարածքով

Բաղդադը եւ Վաշինգտոնը համաձայնության են հասել, որ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը կիրականացվի Իրաքի տարածքով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իրաքի վարչապետի խորհրդական, նրա վարչակազմի ղեկավար Աբդուլքարիմ Հաշիմ Մոստաֆան:

«Զորքերը կանցնեն Իրաքի տարածքով: Իհարկե, Իրաքի եւ ԱՄՆ-ի՝ մեր բարեկամի ու դաշնակցի միջեւ կա համաձայնագիր, ըստ որի նրանք Սիրիայից հեռանալու են շուտով եւ անցնելու են իրաքան տարածքով՝ Իրաքի իշխանությունների թույլտվությամբ»,-հայտարարել է Մոստաֆան մերձավորարեւելյան խորհրդաժողովի կուլիսներում, որը կազմակերպել է «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբը:

Մոստաֆան նաեւ ասել է, թե Վաշինգտոնը Բաղդադին հավաստիացրել է, որ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը պետք է ավարտվի Արեւելյան Եփրատի շրջանում նրանց գործողության ավարտվելուց հետո, բայց ապրիլի 1-ից ոչ ուշ: «Ապրիլի 1-ից ոչ ուշ, ամեն ինչ պետք Է արվի մինչեւ այդ ժամկետը, սա այն է, ինչ մեզ ասել է ԱՄՆ-ը: Հենց որ Արեւելյան Եփրատում եւ Բանգուզում նրանց գործողությունն ավարտվի, նրանք կսկսեն զորքերի դուրսբերումը»,-հավելել է Իրաքի վարչապետի խորհրդականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս