Կյանքի 88-րդ տարում Նյու Յորքում վախճանվել է երկրաբան եւ կլիմայագետ Ուոլես Բրոքերը՝ որը համարվում է «գլոբալ տաքացում» տերմինի հեղինակը:
Սա՞ է կոռուպցիայի դեմ պայքարը: Լավ այդ դպրոցում ինչ-որ մեկը ժամանակ առ ժամանակ պետք է էլեկտրական լարերը փոխեր, կամ կոտրած դուռն ու պատուհանը վերանորոգեր, թե կոտրած իրերը աշակերտներն էին վերանորոգում։
«Հեռու մնացեք Արցախից. վերջին օրերին հայաստանյան որոշ կուսակցություններ փորձում են օրակարգ բերել Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին հայաստանյան քաղաքական ուժերի միջամտության անհրաժեշտության, Արցախում փոփոխություններին աջակցելու, օգնելու, արցախյան փոփոխությունների միջոցով դրանք Հայաստան բերելու թեզերը»։
Փետրվարի 18-ին, ժամը 19:13-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 138 շենքի բակում ծառը քամուց կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ժամանել է Հայաստան:
Մեր ռազմավարական դաշնակցի մոտ վերապահումներն ու անվստահությունը, գոնե իշխանության երկրորդ և երրորդ էշելոնի որոշ ներկայացուցիչների վերաբերյալ դեռևս կանխակալ է։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան, նախքան Եվրամիությունից իր դուրս գալը, կմասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին:
Եվրամիության արտաքին գործերի նախարարները վերստին հայտարարել են, որ ԵՄ-ն «պատրաստ կլինի օգնություն ցուցաբերել Սիրիայի վերականգնմանը՝ միայն վստահ լինելով, որ երկրում տեղի է ունենում քաղաքական անցման համապարփակ, իրական գործընթաց, որը ներառում է տարբեր քաղաքական ուժերի»:
Առնվազն 13 մարդ է զոհվել, եւս 15 հոգի՝ վերքեր ստացել Հնդկաստանի Ռաջասթանի նահանգում, որտեղ բեռնատարը վրաերթի է ենթարկել հարսանքավորներին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս ՀՔԾ-ն հայտարարեց, որ Քոչարյանի մարտիմեկյան գործով նախաքննությունն ավարտվել է և գործին փաստաբանների ծանոթանալուց հետո այն կպատրաստվի դատարան ուղարկվելուն: Սրան զուգահեռ, Սեդրակ Քոչարյանի կալանքի հանգամանքը բավականին ուշագրավ է, եթե նկատի առնենք և այն, որ ընթացքում էլ կաշառք վերցնելու համար նոր մեղադրանք էր առաջադրվել հենց Ռոբերտ Քոչարյանին:
ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 21-22-ին Վաշինգտոնում:
Աշխատում էի «Արմենպրես» լրատվական գործակալությունում։ Լուսաբանում էի մշակույթի ոլորտը եւ ինքս ինձ համար որոշել էի` հավատարիմ մնալ արվեստին մինչեւ վերջ, աշխատել առնվազն «չվնասելու» անխախտ որոշմամբ, օգնել կարողացածի առավելագույն չափով։
Նեյմար դա Սիլվան՝ Նեյմարի հայրը, նշել է, որ իր որդու՝ «Բարսելոնա» վերադառնալու մասին խոսակցությունները կեղծ են:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 18-ին վենեսուելացի զինվորականներին առաջարկել է պաշտպանել երկրի ընդդիմությանը, մասնավորապես, երկիր թողնել մարդասիրական ավտոշարասյունը, եւ լինել համաներված, կամ էլ «կորցնել ամեն ինչ»:
«Հայաստանի ու Ղարաբաղի հարցն Ադրբեջանի արնահոսող վերքն է։ Անշուշտ, ցանկացած հարթակում ես և գործընկերներս օրակարգ ենք բերում այդ հարցը և մեր աջակցությունը հայտնում Ադրբեջանի արդար գործին։ Մենք, այդ թվում նաև Թուրքիայի նախագահը, անում ենք ամեն հնարավորը, որպեսզի այն, ինչ զավթվել է, խաղաղ ճանապարհով վերադարձվի»,- ասել է թուրք պաշտոնյան։
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին փետրվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բուք է:
Հովհաննես Թումանյանի մուտքը հասարակական կյանքի ասպարեզ սկսվել է 19-րդ դարի 80-ականների վերջերին: Դա մի ժամանակաշրջան էր, երբ սկիզբ էր առել հայ ժողովրդի ազատագրական շարժման վերելքը և առավել կազմակերպված բնույթ էին կրում ժողովրդի ազգային ինքնագիտակցության դրսևորումները:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, ՌԴ իշխանությունները բավական կոշտ վարքագիծ են սկսել դրսևորել ՀՀ ղեկավարության հանդեպ: Դա հատկապես ակնառու դարձավ օրերս ռուսական առաջատար լրատվականներով հայաստանյան իշխանությունների գործողությունները «քլնգող» ռեպորտաժների թրոլներով:
«Իրատես» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, հաղթելով 12 թեկնածուների, այսօր կրկին պետք է կռիվ տա եւս մի խումբ էջմիածինցիների հետ, որպեսզի մնա իր տեղում:
Ավելի ուշագրավ է երկրորդ փաստը, ըստ որի՝ Սերգեյ Լավրովը փոխանցել է Կրեմլի զայրույթն ու տարակուսանքը Երևանում հեղափոխությունների տեխնոլոգիաներին նվիրված սեմինարի կազմակերպման առնչությամբ, որին մասնակցել է նաև ռուսաստանյան բավական պատկառելի պատվիրակություն։
Հովհաննես Թումանյանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը հրաշալի է համարում այն փաստը, որ 1935 թվականին հիմնադրված Տիկնիկային թատրոնը կրում է անվանի գրողի անունը:
«Իրատես» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ու ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի սոցցանցային, հեռահար բանավեճից հետո «Իմ քայլի» ներկայացուցիչները խստագույնս զգուշանում են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության մասին արտահայտվելիս:
Փետրվարի 19-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Արմենիա» բժշկական կենտրոնից փետրվարի 18-ին փախուստի դիմած ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Վաչեի Գալստյանը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի վարչական տարածքից։
Հայաստանի կենտրոնական բանկը 1999 թվականին շրջանառության մեջ դրեց 500, 1 000, 5 000 և 20 000 անվանական արժեքով թղթադրամները: Երկրորդ թողարկման թղթադրամներն իրենց արտաքին ձևավորմամբ և մշակման մոտեցումներով կտրուկ տարբերվում են առաջին սերիայի թողարկումներից:
«Ժամանակ» թերթը գրում է. «Յուրաքանչյուր ամիս մինչեւ ամսվա 7-ը ՊԵԿ բոլոր աշխատակիցները ստացել են պարգեւավճարներ նվազագույնը 1 դրույքի չափով։ Արդեն ամիսուկես է՝ բաղձալի պրեմյաները չեն նստում աշխատակիցների հաշիվներին, որը օր օրի զայրացնում է ՊԵԿ-ի կոռուպցիազերծ զանգվածներին։
«Փաստ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով ծրագրային ընդարձակ առաջարկությունների փաթեթ՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխություններից սկսած, վերջացրած տնտեսության տարբեր ոլորտների մասին մոտեցումներով:
«Ժողովուրդ» թերոը գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում եւ հոգեբուժարաններում լիազորագրերով կենսաթոշակների վճարումները համարում է ռիսկային:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օպտիմալացման ենթակա պետական գերատեսչությունների աշխատակիցները դեռ մեկ-երկու ամիս էլ կմնան սպասողական վիճակում։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Շաբաթ օրը «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման ակտիվիստները կրկին բողոքի ակցիա են իրականացրել մայրաքաղաքի Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ վեհափառի հրաժարականի պահանջով։
Կոտայքում տղամարդը սիրահետել է ամուսնացած կնոջը եւ ծեծել վեռջինիս ամուսնուն: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` իր կնոջը սիրահետելու հարցի շուրջ ամուսինը հեռախոսազրույցի ընթացքում հայհոյել է տղամարդուն: