
Պորոշենկոն ստորագրեց ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամագրվելու կուրսը Սահմանադրության մեջ ամրագրող օրենքը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է այն օրենքը, որը Սահմանադրության մեջ փոփոխություններ է մտցնում Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցման ուղեգծի վերաբերյալ։
Պորոշենկոն օրենքի տակ ստորագրությունը դրել է փետրվարի 19-ին Գերագույն ռադայի ամբիոնին՝ խորհրդարանի արտահերթ նիստում:
«Իմ ռազմավարական առաքելությունը տեսնում եմ այն բանում, որ երաշխավորեմ եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացման անդառնալիությունը: 2023 թվականից ոչ ուշ տալ Եվրամիության անդամակցման հայտ եւ ստանալ ՆԱՏՕ-ի անդամակցման գործողությունների պլան: Դա մեր ընդհանուր խնդիրն է»,- ասել է Պորոշենկոն, հաղորդել է «Ինտերֆաքսը»: