
Իրաքի բնակչուհու բոլոր յոթ նորածինները մահացել են. al-Sumaria

Իրաքյան al-Sumaria հեռուստաալիքը փետրվարի 19-ին հայտնել է Իրաքի Դիյալայի նահանգի բնակչուհու բոլոր յոթ նորածինների մահվան մասին։Ավելի վաղ Դիյալայի առողջապահության դեպարտամենտը հայտնել էր, որ նահանգի 25 տարեկան կինը բնական ճանապարհով ունեցել է յոթ երեխա՝ մի տղա եւ վեց աղջիկ: Դիյալայի նահանգի ալ- Բաթուլ հիվանդանոցի տնօրեն Ալի Շարիֆն այդ իրադարձությունն «աննախադեպ» էր համարել Իրաքի համար:
Հաղորդվել էր մոր եւ նորածինների լավ վիճակի մասին: «Մի քանի օր առաջ ալ-Բաթուլ հիվանդանոցում ծնված բոլոր յոթ երեխաները մահացել են»,-հեռուստաալիքին հայտնել է Դիյալայի նահանգի բժշկական շրջանակների մի աղբյուր: Հեռուստաալիքը նորածինների մահվան պատճառների վերաբերյալ հանգամանալի տեղեկատվություն չի տալիս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: