«Էդ ո՞նց եք խոսում ընդդիմության հետ, ձեզ ինչի՞ տեղ եք դրել»․ Ռուբեն Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԽ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր մոտեցումներն է ներկայացնում վերջերս Ազգային ժողովի ընդունած կառավարության ծրագրի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ։

Քաղաքագետն իր տարակուսանքն է արտահայտում վարչապետի բացահայտ ագրեսիվ կեցվածքի, ընդդիմության նկատմամբ անհանդուրժողականության և արհամարհական վերաբերմունքի, ամբոխահաճո միտինգային ոճի և երեսպաշտական դրսևորումների շուրջ։

Համաձայնելով վարչապետի դիրքորոշմանը, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի արժանապատիվ և կայացած պետություն ունենալու համար յուրաքանչյուրիս անելիքների անհարժեշտությունը, միաժամանակ նույնը պահանջում է և՛ Նիկոլ Փաշինյանից, և՛ նրա թիմի անդամներից։

Կոնկրետ օրինակներով նախկին պատգամավորը վարչապետին խորհուրդ է տալիս պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ԱԺ-ն չվերածել կուսակցական և ընտանեկան կապալի։

Կարդացեք նաև

Վերլուծելով Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի քաղաքական կեցվածքը, Ռուբեն Հակոբյանը եզրակացնում է, որ վարչապետը, ըստ էության, անզիջում պայքար է սկսել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումների նկատմամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս