Հուլիսի 28-ի ցերեկը, 29-31-ին, օգոստոսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ իրեն ավելի հարմարավետ է խաղալ լոնդոնյան ակումբում, քան «Մանչեսթեր Յունայթեդում» Ժոզե Մոուրինիոյի ղեկավարությամբ:
Հայկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։
Ադրբեջանական բանակում հուլիսի 26-ին զինակիցների կողմից սպանվել է 1999թ. ծնված զինծառայող Արիֆ Մամեդովը:
Վ. Սողոմոնյանը նշեց, որ մնում է միայն պարզել, թե Բերիան ով է. «Եվ ես վստահեցում եմ՝ այդ Բերիային գտնելու ենք և նա պատժվելու է: Սա ՀՀ-ն է, իրավական բեսպրեդել չի լինելու, պաշտոնաթող նախագահին օրենքի և սահմանադրության խախտումներով անձնական ու քաղաքական հաշվեհարդար անելը չի անցնելու»:
«Մարտի 1-ի և մնացած նման գործերի չբացահայտումը խնդիրներ է առաջացնում երկրի համար»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արման Օրբելյանը:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն 26.07.2018թ-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ ԱՀ ՊԲ N զորամասի հաշվեկշռում գտնվող ԱԿ 74 տեսակի 1485892 համարի ինքնաձիգը հափշտակվել է անհայտ անձանց կողմից:
Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի ավիացիոն գնդացիրներով մարտավարական զորավարժության շրջանակներում կրակ է բացվել պայմանական թշնամու կարեւոր թիրախներին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը համարում է ապօրինի: Հրավիրված ասուլիսում Սողոմոնյանն իր անհամաձայնությունը հայտնեց Քոչարյանին առաջադրված մեղադրանքների կապակցությամբ և նշեց, որ պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը:
Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Արարատ-Արմենիա» ակումբը ներկայացրել է հերթական նորեկին:
Հուլիսի 28-ին, ժամը 10:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան Առինջի 1-ին միկրոշրջանի թիվ 4/2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:
Հուլիսի 27-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Մեղրիի մաքսակետ-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բետոնե արգելապատնեշին. վարորդը` 1992 թ. ծնված Արայիկ Միրզոյանը, տեղում մահացել է:
«Սեւան» Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենն «Արմենպրես»-ի հետ զրույցում անձամբ հերքեց տարածված տեղեկատվությունն առ այն, որ իր ինքնազգացողությունը վատացել է Սեւանա լճի ջուրը խմելուց հետո:
Ամեն տարի հուլիսի 28-ը` ի պատիվ Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ Բարուխ Բլամբերգի ծննդյան օրվա, նշվում է Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Նպատակը` բնակչության շրջանում բարձրացնել գիտելիքները վիրուսային հեպատիտների, վիրուսի փոխանցման ու սպառնալիքների վերաբերյալ:
Հուլիսի 20-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Երևանյան փողոցների խաչմերուկում դուրս էր եկել երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյանը և հայտնվել հանդիպակաց ուղեմասում, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 27-ին, ժամը 20.20-ին, Վնուկովո-Գյումրի չվերթի վայրէջքից հետո «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Ժորա Մ.-ն,։
«Ռոբերտ Քոչարյանի և՛ գործը, և՛ կալանավորումը քաղաքական հետապնդում է»,- այսօր ասոլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների շնորհիվ, հուլիսի 27-ին, ժամը 16.30-ին, Երևանի Գյուրջյան փողոցի 62 շենքից բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Անուշ Օ.-ն։
Ինքնասպանության փորձ Գյումրիում:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 7 ժամ տևած քննությունից հետո երեկ բավարարել է «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ Ռ. Քոչարյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։
Հուլիսի 28-ին, ժամը 10:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում խնդիրներ է տեսնում։
Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի համար 5 մլն դրամ գրավը կեսգիշերից հետո մուծվել է:
Հուլիսի 28-ին, ժամը 10:14-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախորդ օրը՝ Բժշկական համալսարանի շրջանավարտների դիպլոմների բաշխման բացօթյա միջոցառմանը, որին մասնակցում էր նաեւ վարչապետը, անվտանգության բացառիկ միջոցառումներ են ձեռնարկվել․ շենքերի տանիքներին եղել են սեւ դիմակներով, ավտոմատներով զինված սնայպերներ։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: