Շիրակացի փողոցում տեղի ունեցած վթարից տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Հուլիսի 28-ին, ժամը 10:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շիրակացու փողոցի թիվ 66 շենքի դիմաց բախվել են «Mercedes C180» (վարորդը՝ Ն. Բ., ծնված 1980 թ.), «Opel Vectra B» (վարորդը՝ Լ. Ս., ծնված 1957 թ.) և «BMW X5» մակնիշերի (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1990 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW X5» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Հ. Մ.-ը և Լ. Ս.-ը հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031