Բաժիններ՝

««Արսենալում» ինձ ավելի շատ է դուր գալիս, քան Մոուրինիոյի ղեկավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդում»». Հենրիխ Մխիթարյան

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ իրեն ավելի հարմարավետ է խաղալ լոնդոնյան ակումբում, քան «Մանչեսթեր Յունայթեդում» Ժոզե Մոուրինիոյի ղեկավարությամբ:

«Հենց տեղափոխվեցի «Արսենալ», զգացի այդ թիմի ջերմությունը: Այս ակումբը ընտանիքի նման է, որում բոլորը հոգ են տանում ձեր մասին:

«Արսենալը» միշտ հարձակողական ֆուտբոլ է խաղացել: Մոուրինիոյի ղեկավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդն» այլ կերպ է խաղում: Ես ոչ մեկին չեմ մեղադրում և չեմ քննադատում: Դա ուղղակի այլ փիլիսոփայություն է: Բայց կարող եմ ասել, որ ինձ «Արսենալում» ավելի շատ է դուր գալիս, քան «Մանչեսթեր Յունայթեդում»»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում The Sun-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս