Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական խորը իրավիճակ է ստեղծել. ՍԴ նախկին անդամ. aysor.am

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում խնդիրներ է տեսնում։

«Քրեական գործի նյութերին ծանոթ չեմ, բայց ես ելնում եմ Սահմանադրական նորմերից. Սահմանադրական նորմի կոպիտ խախտում կա», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Քոչարյանին մեղադրանք առաջադրելու փաստը ասաց Կիմ Բալայանը։

Նա մատնանշեց 2005-ին ընդունված Սահմանադրության 56.1 հոդվածը, որի համաձայն՝ Հանրապետության նախագահն անձեռնմխելի է և Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Բացի այդ, նույն հոդվածի համաձայն, իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո։

«Հանրապետության նախագահը չէր կարող ինքնիրավչություն իրականացնել և կատարել է իր գործառույթները, հետևաբար այս տեսակետից ես տեսնում եմ խորը հակասահմանադրական իրավիճակ», – հավելեց Բալայանը։

ՍԴ նախկին անդամը միաժամանակ նկատեց, որ եթե արդարամտության ցանկություն լիներ, ապա 1996-ի դեպքերի ժամանակ պետք է կիրառվեր այդ նորմը, երբ «Վազգեն Մանուկյանը հավաքել էր 70 և ավելի տոկոս ձայն, սակայն վերագրեցին Լևոն Տեր-Պետրոսյանին»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս