Բաժիններ՝

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից քաղաքացիներ են բերման ենթարկվել

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 27-ին, ժամը 20.20-ին, Վնուկովո-Գյումրի չվերթի վայրէջքից հետո «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Ժորա Մ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Ոստիկանության Սպիտակի բաժնի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հուլիսի 27-ին, ժամը 22.15-ին, օդանավակայանում հայտնաբերել են Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ ժամանած, 1995 թ. ծնված Արարատ Դ.-ին, որը հուլիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 1-ին մասի մեղադրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս