Բաժիններ՝

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին հյուսիսային շրջաններում, 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 6-ին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 2-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, հոկտեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հոկտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 30.20C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 2.00C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 16.20C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս