
«Քո հիասքանչ արտիստիզմը երբեք չի կորչի և չի մոռացվի». Պլասիդո Դոմինգոն՝ Շառլ Ազնավուրի մասին

Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Օպերային երգիչը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.
«Լեգե′նդ: Հանգչիր խաղաղությամբ իմ թանկագին Շառլ: Քո գոյությունը մեզ շատ ուրախություն է տվել, և քո հիասքանչ արտիստիզմը երբեք չի կորչի և չի մոռացվի: Թող Աստված օրհնի քո հոգին և պահի: Ցտեսություն, Շառլ»:
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը վախճանվել է հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում:
https://www.facebook.com/PlacidoDomingo/posts/1975783309156926