«ԲՀԿ-ն պատրաստ է քննարկումներ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով». Վահե Էնֆիաջյան

«Վաղը մենք քվեարկությամբ մեր դիրքորոշումը կհայտնենք, բայց վստահեցնում եմ ձեզ՝ խոչընդոտելու միտում մենք չենք ունեցել, և չի էլ կարող լինել: Մեր միտումը հետևյալն է՝ ունենալ քննարկումներ առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով ԱԺ կանոնակարգ օրենքում աղմկահարույց փոփոխությանը:

Նա հավաստիացրեց, թե ԱԺ-ն ցրելու գործընթացին խոչընդոտելու միտում իրենք չունեն, իսկ ԲՀԿ-ն պատրաստ է քննարկումներ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով:

Թե ինչպե՞ս կքվեարկի վաղը «Ծառուկյան» խմբակցությունը, Վ.Էնֆիաջյանը պատասխանեց, որ այդ հարցը կքննարկեն վաղը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031