Ազնավուրի ստեղծագործության մեջ բյուրեղացել են հավերժությունն ու սերը. Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Շառլ Ազնավուրը մի ամբողջ դարաշրջան է իր մեջ կրում. ողբերգություններ, պատերազմներ, խոշտանգումներ, նաև  մարդասիրություն, տոկունություն եւ սեր: Այդ դարաշրջանը կոտրվեց իր զարմանահրաշ անհատականությամբ՝ հոգու տարածության միջոցով :

Կան արվեստի գործեր, որոնք զարմանալի ներթափանցող ուժ ունեն: Նրանք, որպես ռադիումի մասնիկ, իրենց ստեղծողից հեռանալուց հետո, դեռ երկար ժամանակ կօտարեն իրենց մեջ եղած հավերժությունը: Ազնավուրի ստեղծագործության մեջ հավերժությունն ու սերը բյուրեղացել են, և այս կախարդական բյուրեղը դարձել է զարդ մարդկային գանձարանում:

Հավերժության մեջ հայտնվում են ոչ բոլորը: Բայց Շառլ Ազնավուրն արդեն այնտեղ է, և, ինչպես կյանքում, փայլելով նայում է մեզ ապագայից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031