«Իմ տղայի քարոզարշավին չեմ մասնակցելու». Սասուն Միքայելյան

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի սատարում իր վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդուն Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ազատ ու արդար ընտրություններ ապահովելու նպատակով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Կա 5 թեկնածու, պարտադիր չէր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պաշտպաներ: Եվ իմ ցանկությունն է դա, որպեսզի ազատ մրցակցություն լինի, Հրազդանում լինեն ազատ ու արդար ընտրություններ»,- ասաց Ս.Միքայելյանը՝ հավելելով, որ ինքն իր որդու քարոզարշավին չի մասնակցելու:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս