Իվան Ռակիտիչը պատմել է, թե ով պետք է հաղթի «Ոսկե գնդակը»:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում հոկտեմբերի 4-ին խաղարկվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն:
Հայաստանի ազգային արխիվի ներգաղթի կոմիտեի պահոցում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին և նրա ընտանիքին, ինչպես նաև Ֆրանսիային վերաբերող հետաքրքիր փաստաթղթեր կան:
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը երկարաձգեց պայմանագիրը մինչև 2022 թվականը:
Բարձր տրամադրությամբ ու նորանոր բարձունքներ հաղթահարելու ձգտումով է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադարձել երգիչ Վիգեն Ահարոնյանը:
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատմել է, թե ինչու է հրավիրել «Բարսելոնայի» միայն մեկ ֆուտբոլիստի Ուելսի և Անգլիայի հետ կայանալիք խաղերում:
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի և 19-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պարտականությունները դրվել են մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյան վրա:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Աելիտա Դոլուխանյանի «Ֆրանսիացի հայագետներ» աշխատությունը նվիրված է նշանավոր հայագետներ Սեն Մարտենի, Լանգլուայի, Բրոսսեի, Դյուլորիերի, Մակլերի, Ֆեյդիի հայագիտական ժառանգությանը: Գրքում ներառվել է մեր օրերի խոշորագույն հայագետ Ժան-Պիեռ Մահեին վերաբերող երկու հոդված` համառոտ կենսագրական ակնարկով:
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային:
Հայաստանի Զինված ուժերի տանկային ստորաբաժանումներն ունեն պատրաստվածության բարձր մակարդակ և պատրաստ են կատարել իրենց առջև դրված ցանկացած խնդիր:
Հայ դիրքապահները Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում հայտնաբերել են սահմանախախտ։
Իտալիայի ոստիկանությունը Սիցիլիայում ձերբակալել է «Կոզա նոստրա» խմբավորման ամենափնտրվող հանցագործներից մեկին:
Ռադիո Ֆրանս Ինտերնասիոնալի Հայաստանում հատուկ թղթակից Դանիել Վալոն անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական կյանքին, մասնավորապես՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր ժամկետներին և քաղաքական օրակարգին:
Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը հետաքննության տակ է Չինաստանում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ մաղթելով նրան քաջառողջություն ու հաջողություններ:
Արգենտինայի Տուկուման նահանգի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել` հավատարիմ մնալով Արգենտինայի ազգային օրենքին, որով ամեն տարվա ապրիլի 24-ը ի հիշատակ Հայոց ցեղասպանության հայտարարվում է «ժողովուրդների միջեւ հարգանքի եւ հանդուրժողականության օր»:
Հոկտեմբերի 14-ին Բելգիայի` մեծությամբ երկրորդ` Անտվերպեն քաղաքում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման ընտրություններ, որին մասնակցելու է 13 կուսակցություն։
Շառլ Ազնավուրի հրապարակում հոկտեմբերի 5-ին մեծ էկրանից ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց Փարիզի «Հաշմանդամների պալատ»-ում անցկացվող հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողությունն՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի, որին հետևելու համար hարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել էին Ազնավուրի հրապարակում:
«Գործող ուժերը, որոնք իշխանափոխությունից հետո կորցրին իշխանությունը, արտաքին կառավարման գործիք են և այսպիսի վիճակում չեն կարող մնալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:
Հոկտեմբերի 5-ին ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների ներգրավմամբ Ղազախստանի Հանրապետության տարածքում անցկացված «Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունը:
Կյանքի 75-րդ տարում վախճանվել է Ուկրաինայի ժողովրդական արտիստուհի Նեոնիլա Կրյուկովան:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արկադի Դվորկովիչին՝ ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը (YPG), չնայած ԱՄՆ-ի եւ Թուրքիայի կողմից համաձայնեցված ճանապարհի քարտեզին, չեն լքել սիրիական Մանբիջ քաղաքը եւ պատրաստվում են պաշտպանել այն՝ նրա շուրջը հակատանկային փոսեր փորելով եւ հողապատնեշներ կանգնեցնելով:
Լիտվայի արտաքին գործերի նախարարը գրառում է կատարել Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված սգո մատյանում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի հետ Փարիզի Ինվալիդների պալատի «Պատվո» հրապարակում մասնակցել է աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ազգային հարգանքի տուրքի արարողությանը:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1982 թ. ծնված Էդգար Կ.-ն։
Իտալիայի փոխվարչապետ եւ ՆԳ նախարարության ղեկավար Մատեո Սալվինին Եվրամիության (ԵՄ) ղեկավարներին մեղադրել է Եվրոպայի եւ Իտալիայի կործանման մեջ՝ հույս հայտնելով, որ Եվրախորհրդարանի ապագա ընտրությունները կփոխեն այդ իրավիճակը։
Արդեն երեք օր է՝ Մարալիկի համայնքապետարանի բնականոն աշխատանքը խաթարված է։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել հայկական բանակի համար փորձարկվող նոր կոշիկներ:
Շարքային Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ կրտսեր սերժանտի կողմից Գ. Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: