««Բարսելոնայի» մեկ ֆուտբոլի՞ստ է Իսպանիայի հավաքականում: Դա ինձ չի հետաքրքրում». Լուիս Էնրիկե
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատմել է, թե ինչու է հրավիրել «Բարսելոնայի» միայն մեկ ֆուտբոլիստի Ուելսի և Անգլիայի հետ կայանալիք խաղերում:
«Չեմ պատրաստվում խոսել այն ֆուտբոլիստների մասին, ովքեր հրավեր չեն ստացել: Այն, որ թիմում է հայտնվել «Բարսելոնայի» միայն մեկ ֆուտբոլիստ, ավելի շատ հետաքրքրում է մամուլին, փողոցում ինձ այդ մասին չեն հարցնում: Երկրպագուներն ուզում են, որպեսզի Իսպանիայի հավաքականը հաղթի: Ես ունեմ կազմ՝ բաղկացած 23 ֆուտբոլիստներից, և հարցն ակումբների մեջ չէ:
Դիեգո Կոստան վնասվածք ունի: Իմ օրոք դա առաջին անգամ է եղել: Հիմա ես հնարավորություն ունեմ տեսնել այլ խաղացողների: Վնասվածքները միշտ վատ են, բայց դրանցից պետք է քաղել դրական պահեր: Ես ընտրում եմ խաղացողներին բացառապես մարզական սկզբունքներով, այլ ոչ թե անձնական»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը