
Լիտվայի արտգործնախարարը գրառում է կատարել Ազնավուրին նվիրված սգո մատյանում

Լիտվայի արտաքին գործերի նախարարը գրառում է կատարել Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված սգո մատյանում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
«Երևանում նախարարների համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանելուց առաջ Լիտվայի արտաքին գործերի նախարարն այցելել է Լիտվայում Հայաստանի դեսպանատուն և գրառում կատարել մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված սգո մատյանում: Շնորհակալություն, պարոն նախարար: Շնորհակալություն, Լիտվա»,- գրել է դեսպանը: