
«Մենք գիտենք, թե ով է իսկապես տարբերվում մնացած բոլորից՝ Մեսսին». Իվան Ռակիտիչ

Իվան Ռակիտիչը պատմել է, թե ով պետք է հաղթի «Ոսկե գնդակը»: «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը վստահ է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է, այլ ոչ թե Խորվաթիայի հավաքականի իր թիմակից Լուկա Մոդրիչը:
«Հարգելով բոլոր այն ֆուտբոլիստներին, որոնք ավելի վաղ հաղթել են «Ոսկե գնդակը», մենք գիտենք, թե ով է իսկապես տարբերվում մնացած բոլորից՝ Լիոնել Մեսսին:
Երբեմն որոշ ֆուտբոլիստներ անհավանական մրցաշար են անցկացնում: Ինչպես, օրինակ, Մոդրիչը: Սակայն, չնայած հարգանքիս Մոդրիչի և մյուսների նկատմամբ, կա խաղացող, որին հնարավոր չէ համեմատել ինչ-որ մեկի հետ. դա Մեսսին է»,- Ռակիտիչին է մեջբերում Goal-ը:
Հիշեցնենք, որ Մոդրիչը դարձավ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ, իսկ Մեսսին նույնիսկ չէր հայտնվել հավակնորդների եռյակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը