Բաժիններ՝

Շառլ Ազնավուրի հրապարակում հարյուրավոր քաղաքացիներ ուղիղ հեռարձակմամբ հետևեցին շանսոնյեի հոգեհանգստի արարողությանը

Շառլ Ազնավուրի հրապարակում հոկտեմբերի 5-ին մեծ էկրանից ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց Փարիզի «Հաշմանդամների պալատ»-ում անցկացվող հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողությունն՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի, որին հետևելու համար hարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել էին Ազնավուրի հրապարակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ խոսելով աշխարհահռչակ շանսոնյեի մասին, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը նշեց, որ առաջին անգամ Ազնավուրին հանդիպել է 12 տարեկանում:

« Երբ հանդիպեցի Ազնավուրին` իր հայացքը և ժպիտը ինձ մեծ հպարտություն ներշնչեց: Մանուկ ժամանակ ծնողներս շատ հաճախ էին լսում Շառլ Ազնավուրի երգերը: Չիմանալով ֆրանսերեն, ես նրա երգերի ամեն տողը անգիր էի սովորել: Իսկ երբ սկսեցի ֆրանսերեն սովորել, մեկնարկը տվեցի շանսոնյեի երգերով` գեղեցիկ բառեր և արտահայտություններ հենց իր երգերից էի սովորում, ու իմ կյանքի բոլոր փուլերում ես լսել եմ նրա ստեղծագործությունները: Նրա կորուստը շատ մեծ վիշտ է մեզ համար»,- ասաց Գալստյանը:

https://www.facebook.com/armenpress/videos/1688681417905038/

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս