
Գարեթ Սաութգեյթը երկարաձգեց պայմանագիրն Անգլիայի հավաքականի հետ

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը երկարաձգեց պայմանագիրը մինչև 2022 թվականը:
«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ գլխավորելու ազգային թիմը հաջորդ երկու խոշոր մրցաշարերում: Այս աշխատանքը մնում է անհավատալի արտոնություն և իսկական պատիվ: Ստանալ այսպիսի անմիջական փորձ, երբ ազգը միավորվում է մեկ թիմի շուրջ, առանձնահատուկ մի բան է: Շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչքան հեռու կարող է գնալ այս երիտասարդ թիմը:
Պետք է խոստովանեմ, որ ամբողջ շտաբը և խաղացողները մեծ և ծանր աշխատանք են կատարել վերջին երկու տարիների ընթացքում: Շատ բան եմ սովորել նրանցից, նրանց կիրքը և պրոֆեսիոնալիզմը հավաքականի հետ աշխատանքում ոգեշնչել են ինձ»,- ասել է Սաութգեյթը մամուլի ասուլիսի ժամանակ:
Սաութգեյթը գլխավորեց Անգլիայի հավաքականը 2016 թվականին՝ Սեմ Էլարդայսի սկանդալային հեռացումից հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը