Բաժիններ՝

Արցախում անցկացված զորավարժություններին առաջին անգամ կիրառվել են հայրենական արտադրության հարվածքային ԱԹՍ-ներ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում հոկտեմբերի 4-ին խաղարկվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն: 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: «Այն առանձնահատուկ էր ժամանակակից մարտավարատեխնիկական հնարավորություններով օժտված մի շարք զինատեսակների ներգրավվածությամբ: Այդ օրն առաջին անգամ, մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում կիրառվեցին նաև նավարկային տեղորոշման համակարգերից անկախ գործող հայրենական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հատկանշականն այն է, որ նշված անօդաչու թռչող սարքերը նախագծվել ու թողարկվում են Արցախի Հանրապետությունում և ունեն առաջադրված մարտական խնդիրը լիարժեք կատարելու բոլոր անհրաժեշտ չափորոշիչները: Հավելենք նաև, որ նախքան դրանց գաղտնազերծելն ու մարտավարական զորախաղերում կիրառելը, նշված ԱԹՍ-ներն անցել են համապատասխան փորձաշրջան և լիովին ապացուցել իրենց արդյունավետությունը»,- գրել է Հասրաթյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031