Բաժիններ՝

Աելիտա Դոլուխանյանի աշխատությունը նվիրված է նշանավոր ֆրանսիացի հայագետներին

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Աելիտա Դոլուխանյանի «Ֆրանսիացի հայագետներ» աշխատությունը նվիրված է նշանավոր հայագետներ Սեն Մարտենի, Լանգլուայի, Բրոսսեի, Դյուլորիերի, Մակլերի, Ֆեյդիի հայագիտական ժառանգությանը: Գրքում ներառվել է մեր օրերի խոշորագույն հայագետ Ժան-Պիեռ Մահեին վերաբերող երկու հոդված` համառոտ կենսագրական ակնարկով:

Գրքի շնորհանդեսն անցկացվեց հոկտեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովին ընդառաջ:

,Սեն Մարտենի հայագիտական աշխատություններից հետո Անգլիայում, Գերմանիայում, Իտալիայում սկսվեցին հայագիտական շարժումները, գրվեցին նոր աշխատություններ: Նա Եվրոպայի ուշադրությունը հրավիրեց Հայաստանի մշակույթի, գիտական ժառանգության և պատմական հետաքրքիր ճակատագրի վրա: Լանգլուան և գրքում ներկայացված մյուս հայագետները Սեն Մարտենի աշակերտներն ենե,- նշեց Աելիտա Դոլուխանյանը:

Դոլուխանյանի խոսքով` ֆրանսիացի հայագետներն իրենց աշխատություններում քաղաքական պատասխան են տալիս և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը:

Բանասիրական գիտությունների դոկտոր, գրքի խմբագիր Անուշավան Զաքարյանը շեշտեց, որ Աելիտա Դոլուխանյանը մերօրյա անվանի հայագետներից է, և դրա խոսուն վկայությունը դեռևս նրա դեռևս 2001 թվականին հրատարակված «Եվրոպացի հայագետներ» մատենաշարն է: ««Ֆրանսիացի հայագետներ»-ը իսկապես կոթողային աշխատություն է. մեր օրերում նման բովանդակությամբ, հարցերի լայն շրջանակ արտահայտող գրքեր հազվադեպ են տպագրվում: Դոլուխանյանը քսան տարի է աշխատել այդ ուսումնասիրությունը ընթերցողին ներկայացնելու համար: Շուրջ 700 էջ ծավալով գիրքը նաև գեղարվեստորեն է լավ ձևավորված»,- ընդգծեց Զաքարյանը:

Նա շեշտեց, որ Ֆրանսիացի հայագետները ցանկացել են հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնել մարդկության պատմության ֆոնին: «Ֆրանսիացի հայագետներե աշխատությունն ունի քաղաքական, գիտական, ազգային հնչեղություն»,-եզրափակեց խմբագիրը:

Գիրքը տպագրվել է ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհրդի և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ` ՀՀ ԳԱԱ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող Համահայկական հիմնադրամի օժանդակությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս