«Կարծում եմ՝ պատմական անունները պետք է վերականգնենք: Բայց, չգիտես ինչու, ասում ենք՝ թող որոշ ժամանակ էլ այսպես մնա, հետո կփոխենք: Պատմությունը պետք է կարողանանք վերականգնել»:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն մնում է Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշի առաջատարը, որի արդյունքները հրապարակել է «Սոֆյա» սոցիալական հետազոտությունների կենտրոնը։
Գերմանացուն պետք է միայն առավելագույն արդյունքը:
«Ճիշտ կլինի բոլոր առկա խնդիրները, որ արծարծվում են, մեկ անգամ ևս քննարկել և, ըստ դրա՝ ընդհանուր որոշում ընդունել։ Կքննարկեն, կասեն»:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային:
ՀՀ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի հորդորով Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունների ծախսերում կրճատումներ կլինեն: Քաղաքապետի երդմնակալությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մարությանն ասաց, որ կային միջոցառումներ, որոնք ոչ նպատակային էին այդ տոնի համար:
Օրեր առաջ կաշառք տալու օժանդակության մեջ մեղադրանքով կալանավորվեց, ապա ձերբակալվեց խոշոր գործարար, «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր, Հայաստանում «Տոյոտայի» ներկայացուցիչ Սամվել Մայրապետյանը, ում անունը կապվում է նաև Հյուսիսային պողոտայի նորակառույց շենքերի շինարարության հետ:
Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի արարողությունը: Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին ազատամարտիկի մարտական ընկերները, հարազատները բազմաթիվ քաղաքացիներ:
1989 թվականից հոկտեմբերի 13-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջազգային օր:
Հայաստանի ազգային հավաքականն այսօր երեկոյան 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կընդունի Ջիբրալթարի հավաքականին: Մակեդոնիայի հավաքականին մրցակցի հարկի տակ պարտվելուց հետո Հայաստանի հավաքականին պարզապես անհրաժեշտ են միավորները թե՛ այս, թե՛ հաջորդ՝ Մակեդոնիայի հետ պատասխան խաղում:
Այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվեց միջոցառումների արդյունքում առգրավվել կամ կամավոր հանձնվել է 379 միավոր հրազեն զենք:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բարձր մակարդակի բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել լրագրողների հարցերին։
«Եթե ունենայինք ուժեղ ընդդիմություն, ոչ թե չորս հոգանոց, ինչպես Փաշինյանն է ասում, միգուցե փողոցային պայքար Հայաստանում չլիներ»։
Նեպալում Գուրջա Հիմալ գագաթը բարձրանալիս մահացել է առնվազն 8 լեռնագնաց:
Այսօր հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ուժային կառույցների ղեկավարներ, նախարարներ, մշակույթի և հասարակական գործիչներ։
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում են Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարների ինքնաթիռները:
Հայաստան-Ջիբրալթար խաղից առաջ հանդիպման կարևորության մասին են խոսել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները:
Ռուսաստանի Պետական Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը չի բացառել, որ Ռուսաստանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը։
Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը համոզված է, որ ժամանակ չի ունենա դերասանական կարիերան շարունակելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի միջև բարձր մակարդակի բանակցությունները շարունակվել են հոկտեմբերի 13-ին` պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով:
«Փաստն է, որ այսօր խորհրդարանում կայուն խորհրդարանական մեծամասնություն գոյություն չունի, և այս խնդիրը պետք է հաղթահարվի։ Լուծումները Սահմանադրության մեջ են, և դրանով պետք է առաջնորդվել, այլ ոչ թե՝ քաղաքական աղմուկ բարձրացնել»,- նշեց Գագիկ Հարությունյանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը առաջիկայում կհրապարակի Bloomberg գործակալությանը տված Ռ.Քոչարյանի հարցազրույցի ամբողջական տեքստը, որպեսզի հանրությունը ծանոթանա երկրորդ նախագահի տեսակետներին գալիք ընտրությունների և դրանց իր մասնակցության վերաբերյալ։ Այդ մասին Aysor.am-ին ասել է Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրերս մասնակցել եմ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տնտեսական քաղաքականությունը ու բիզնես միջավայրը Նոր Հայաստանում» թեմայով հանդիպում-քննարկմանը, որի ընթացքում իմ կողմից հնչեցված մտքերն ինչ որ չափով ոչ ճշգրիտ ձևակերպումներ են ստացել մամուլում։
ՀՀ պետական վերահսկողության պետ Դավիթ Սանասարյանի խոսքով՝ հոկտեմբերի 11-ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում «ԱդեկվաԴ» հաղորդաշարի հեղինակների և օպերատորի հետ տեղի ունեցած միջադեպը պարզունակ սադրանք է եղել, որը, նրա բնորոշմամբ, թույլ է տրվել ««ԱդեկվաԴ» կոչվածների» կողմից։
Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, տեղ-տեղ` մառախուղ, 14-17-ն առանձին շրջաններում հնարավոր է թույլ անձրև:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 83-ամյա Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է. նա գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:
ՀՀ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի հորդորով Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունների ծախսերում կրճատումներ կլինեն:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ ոստիկանությունը լիովին պատրաստ է Ազգային ժողովի սպասվող ընտրություններին: