Արտակ Զեյնալյանը բացառեց, որ համաներումն արվում է Նիկոլ Փաշինյանի համար լրացուցիչ դիվիդենտ ապահովելու նպատակով

Համաներումը լինելու է շատ մեծ և զուտ մարդասիրական բնույթ է կրում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյանլյանը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող համաներման խնդրին:

Ըստ նրա՝ ՔԿՀ-ներում ծանրաբեռնվածության որևէ խնդիր չկա, յուրաքնաչյուր անձ ունի իր քնելու տեղը:

Ա.Զեյնալյանը նաև բացառեց, որ համաներումն արվում է Նիկոլ Փաշինյանի համար լրացուցիչ դիվիդենտ ապահովելու նպատակով, կամ պայմանավորված է ընտրություններով:

«Սա ձեր, սա բոլորի համաներումն է»,- ասաց Զեյնալյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031