«Ալյանս» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի սեփական ցուցակով

«Ալյանս» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին սեփական ցուցակով առանձին մասնակցելու վերաբերյալ։

Կուսակցության ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ուրիխանյանը։

Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ ցուցակում ներկայացված են լինելու մի շարք բացառիկ քաղաքական ու պետական գործիչներ, տնտեսագետներ, գիտության ու մշակույթի վառ ներկայացուցիչներ։ Այն կներկայացվի նախընտրական արշավի սկզբում: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031