«Եթե վաղը այս ընտրությունները բողոքարկվեն ՄԻԵԴ…». Գևորգ Կոստանյանի նախազգուշացումը

«Պառլամենտական ընտրություններն այն ընտրություններն են, որոնք Եվրոպական դատարանում ենթակա են բողոքարկման»,- այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

Ըստ նրա՝ ցանկացած ուժ կարող է բողոքարկել ընտրությունների արդյունքները ՄԻԵԴ-ում, հետևաբար՝ դրա ընդունման համար անհրաժեշտ է օրինականության երաշխավորում, նաև ՄԻԵԴ-ի նախադեպերին համապատասխան, որ եթե վաղը այս ընտրությունները բողոքարկվեն ՄԻԵԴ, կասկած չլինի կոնվենցիային համապատասխանելու մասով.

«Դրա համար ես կոչ եմ անում բոլոր կանոնակարգումներին ուշադրություն դարձնել»:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վստահեցրեց, որ ՄԻԵԴ կանոնակարգերի խախտում թույլ չեն տալիս:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031