Բաժիններ՝

Ալավերդիի պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են ճանապարհը և աշխատանք են պահանջում

Այսօր վաղ առավոտից Ալավերդիի պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են Ալավերդի-Վանաձոր ճանապարհը և պահանջում են աշխատանք։ Բողոքի ակցիայի մասնակիցները ցուցապաստառների վրա ներկայացրել են իրենց պահանջները՝ այն է, որ «Էյ-Սի-Փի» ընկերության կողմից շահագործվող պղնձամոլիբդենային գործարանը չդադարեցնի իր աշխատանքները։

Ակցիայի մասնակիցները կոչ են արել բոլոր շահագրգիռ անձանց, բոլոր ալավերդցիներին՝  միանալ իրենց բողոքի ակցիային։

Ակցիայի մասնակից  Արմեն Կիրակոսյանի խոսքով՝ երեկ տեղեկատվություն էր տարածվել, որ այսօր պետք է տեղի ունենար գործարանի սեփականատիրոջ և փոխվարչապետի հանդիպումը, սակայն հանդիպումն անհայտ պատճառներով չի կայացել։

«Այսօրվանից պետք է մեզ զգուշացումներ տրվեն, որ գործարանի աշխատանքներն այս պահից սկսած դադարեցված է»,- ասում է Ա. Կիրակոսյանը։

Հիշեցնենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի սահմանած նորմատիվներից հետո, որոշում էր կայացվել դադարեցնել գործարանի աշխատանքները, քանի որ թույլատրելի արտանետումների քանակի այնպիսի  թիվ էր սահմանվել, որ այն պահպանելու դեպքում գործարանի շահագործումը պետք է կասեցվեր։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս