
Բուենոս Այրեսում ավարտվեցին պատանեկան Օլիմպիական խաղերը

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ավարտվեցին 3-րդ ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը:
Փակման պաշտոնական արարողությունը մեկնարկեց Խաղերի ընթացքում բոլոր մարզաձևերի ամենադիտարժան և էմոցիոնալ պահերի ցուցադրությամբ, իսկ վերջում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Օլիմպիական դրոշը Բուենոս Այրեսի քաղաքապետից վերցնելով` փոխանցեց հաջորդ խաղերը հյուրընկալող Դաքարի քաղաքապետին:
Հայաստանն այս պատանեկան Օլիմպիական խաղերին մասնակցում էր 7 մարզիկով: Արգենտինա էին մեկնել ծանրորդներ Կարեն Մարգարյանը (77 կգ) և Լիանա Գյուրջյանը (63 կգ), հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ), հրաձիգ Հայկ Բաբայանը (10 մ օդամղիչ ատրճանակ), լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մ, 100 մ ազատ ոճ և 50մ բատերֆլայ) և գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան:
Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ ծանրորդ Կարեն Մարգարյանը, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը` բրոնզե մեդալակիր: