Բաժիններ՝

Էկվադորը և Վենեսուելան արտաքսել են միմյանց դեսպաններին

Էկվադորի իշխանությունները հոկտեմբերի 19-ին վտարել են Վենեսուելայի դեսպան Կարոլ Դելգադոյին, դրան ի պատասխան Կարակասում Էկվադորի գործերի հավատարմատար Էլիսաբետ Մենդեսին կարգադրվել է հեռանալ Վենեսուելայից:

Այդ մասին հայտնել է EFE գործակալությունը: Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները բարդացել են Վենեսուելայի կապի նախարար Խորխե Ռոդրիգեսի արած արտահայտություններից անմիջապես հետո, որն Էկվադորի նախագահ Լենին Մորենոյին ստախոս է անվանել: Ավելի վաղ Ռոդրիգեսը հայտարարել է, որ Էկվադորի նախագահը ստել է, երբ, սեպտեմբերին ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, հայտարարել է, թե ամեն օր իր երկիր է ժամանում 6 հազար վենեսուելացի:

«Նրա հայտնած թիվը նշանակում է, որ ամեն օր եւ յոթ տարվա ընթացքում Վենեսուելայից Էկվադոր պետք է մեկներ 140-ական ավտոբուս»,- պարզաբանել է Ռոդրիգեսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս