Բաժիններ՝

ՌԴ-ն և Ուզբեկստանը 27 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել միջռեգիոնալ համաժողովում

Ռուսաստանը եւ Ուզբեկստանը 27 մլրդ դոլար գումարի համաձայնագրեր են ստորագրել երկու երկրների՝ Տաշքենդում ընթացող միջռեգիոնալ համաժողովում: Այդ մասին հայտնել է Ուզբեկստանի էկոնոմիկայի նախարարությունը:

«Միջտարածաշրջանային համագործակցության ռուս-ուզբեկական առաջին համաժողովի շրջանակներում ստորագրված են շուրջ 800 առեւտրաներդրումային համաձայնագրեր ու հուշագրեր՝ մոտավորապես 27 մլրդ դոլար ընդհանուր գումարի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում նաեւ նշել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 79 ուզբեկա-ռուսական համատեղ ձեռնարկությունների, 23 առեւտրական տների բացման եւ Ուզբեկստանում 20 մեծածախ-բաշխիչ կենտրոնների ստեղծման շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031