Բաժիններ՝

ԱՄՆ-ի ռազմական ուղղաթիռն ընկել է Ronald Reagan ավիակրի տախտակամածի վրա

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի MH-60 ուղղաթիռը հոկտեմբերի 19-ին ընկել է Ronald Reagan ավիակրի տախտակամածի վրա, որն այժմ գտնվում է Ֆիլիպինյան ծովում, կան տուժածներ: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Յոթերորդ նավատորմի, որը բազավորված է Խաղաղ օվկիանոսում, հրամանատարությունը:

Հրամանատարության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել վերթիռից անմիջապես հետո: Տուժածների ստույգ թվի մասին չեն հայտնում: Սակայն հրամանատարությունը նշում է, որ նրանք բոլորն էլ գտնվում են կայուն վիճակում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Թե ինչն է դարձել պատահարի պատճառը, այս պահին հայտնի չէ: Ավիակրի գործելու վրա, ամերիկյան կողմի տվյալներով՝ ուղղաթիռի անկումը չի ազդել, շտապ նորոգում չի պահանջվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս