
«Նա բացառիկ հարգանք ունի արվեստի մարդկանց հանդեպ». Սերգեյ Սմբատյանը՝ Մայրապետյանի մասին

«Սամվել Մայրապետյանին երկար տարիներ է, որ ճանաչում եմ: Նա բացառիկ հարգանք ունի արվեստի մարդկանց հանդեպ: Սա միայն իմ կարծիքը չէ: Շատ կուզեմ, որ ամեն ինչ լավ ավարտվի, քանի որ նրա պես արվեստ հարգող մարդիկ շատ չեն մեր հասարակության մեջ: Նման մարդիկ փոխում են քաղաքի մթնոլորտը»,- 168.am-ին ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ՀՔԾ միջնորդության հիման վրա դատարանը կալանավորեց գործարար Սամվել Մայրապետյանին: Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311 (Կաշառք ստանալուն օժանդակելը) հոդվածով:
Սամվել Մայրապետյանը գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը:
Անի Կարապետյան