ASEM-ի գագաթնաժողովին ժամանած Մերկելն ընդգծել է ազատ առևտրի առավելությունները
Արհեստական սահմանափակումներից զերծ ազատ առեւտուրը առավելություններ է ստեղծում բոլոր կողմերի համար. բանավեճերը պետք է անցկացնել դրա հաշվառմամբ: Այդ մասին հայտարարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Ասիա-Եվրոպա» ֆորումի (ASEM) գագաթնաժողովին ժամանելուց հետո:
«Այստեղ հավաքվել են Եվրոպայի ու Ասիայի երկրները, որոնք ցանկանում են կանոնակարգված առեւտուր անել,-ասել է նա:-Հավաքվել են երկրներ, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի, առեւտրաշրջանառության եւ բնակչության գրեթե երկու երրորդը: ԵՄ-ն ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրեր է ստորագրել Հարավային Կորեայի, Ճապոնիայի հետ, ապագայում համաձայնագիր կլինի Սինգապուրի հետ: Մենք կարող ենք ցույց տալ, որ աշխարհի համար կարեւոր է ստեղծել այնպիսի իրադրություն, որից կարող են օգուտ քաղել բոլոր կողմերը. մենք այդ օգով ենք վարելու բանավեճերը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: