ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է միջին դասի ամերիկացիների համար հարկերը նվազեցնել 10 տոկոսով:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նուբարաշեն, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների նոր ղեկավարներ է նշանակել:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որչոշմամբ Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ:
Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Օլեգ Պանկրատովն այն կարծիքին է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառումն առաջնահերթություն է դարձել ինչպես երկրների կառավարությունների, այնպես էլ բիզնես հանրության համար:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00.25-ին, հիվանդանոցից հայտնել են, որ Վանաձոր քաղաքի Երրորդ մասից Կոնգո գնացող ավտոճանապարհին մարդ կա ընկած:
Բրյուսելն առաջարկում է հանել ամենավիճելի ձեւակերպումը Brexit-ի մասին համաձայնագրի նախագծից, որը վերաբերում է Հյուսիսային Իռլանդիայի սահմանին՝ փորձելով փակուղուց հանել Լոնդոնի հետ բանակցությունները:
ՀՀԿ-ն վաղը կայանալիք վարչապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրելու: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ինքը դեսպան է նշանակվելու եվրոպական երկրներից մեկում:
ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալու համար անհրաժեշտ 27 ստորագրությունն արդեն հավաքվել է: Ստորագրահավաքն իրականացնողներից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ-ն չի միացել ստորագրահավաքին, քանի որ ԸՕ վերաբերյալ նրանց 3 սկզբունքային առաջարկները չեն ընդունվել, սակայն վստահեցրել են, որ արատահերթ նիստի ժամանակ կողմ կքվեարկեն նախագծին:
Սաուդցի սպանված լրագրող Ջամալ Հաշքաջիի հարսնացուն՝ Հատիցե Չենգիզը, Twitter-ում հետմահու ուղերձ է հրապարակել իր սիրեցյալին:
«Մեր երկիրը կառավարում է «գողական երազանքը»:
Հայաստանը ԵԱՏՄ անդամ ամենափոքր երկիրն է, սակայն նույնիսկ այդպիսի փոքր երկիր լինելով՝ անծայրածիր հնարավորություններ է ձեռք բերում և կրկնապատկվում են այդ հնարավորությունները, եթե հաշվի է առնվում սփյուռքի գործոնը:
«Արդարություն ցմահներին», «Ոչ անուղղակի մահապատժին» վերտառությամբ պաստառներով այսօր Ազգային ժողովի շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում ցմահ դատապարտվածների հարազատները:
Ինչպես տեղեկացրել էինք, երեկ կայացել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը, որի մասին դեռ հաղորդագրություն չի տարածվել:
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին սկսել է պայքարը Եվրոպայի առաջնությունում:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 08:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի թիվ 21 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն և հանդիպել ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի հետ
ՀՀ ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունը ստորագրահավաք են սկսելու՝ հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կրկին ԱԺ բերելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն մյուս երկրներում չեն սիրում, որովհետեւ ինքը «նրանց հարկադրում է վճարել»:
Նյու Յորքի նահանգում հոկտեմբերի 22-ին պայթուցիկ սարք են հայտնաբերել ֆինանսիստ Ջորջ Սորոսի տան մոտ:
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է այդ կազմակերպության Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD)` երկամյա պարբերականությամբ կազմակերպվող Համաշխարհային ներդրումային համաժողովի (World Investment Forum 2018) բացման հանդիսավոր արարողությանը։ Հոբելյանական` տասներորդ համաժողովն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի մահը դավադրության արդյունք էր, սակայն իրադարձություններն սկսցին զարգանալ ոչ այնպես, ինչպես սկզբապես պլանավորված էր:
Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային հայտարարել է, որ Եվրամիության եւ Իրանի առեւտրական համագործակցության համար ստեղծվող մեխանիզմն ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում կսկսի գործել նոյեմբերին:
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է, 62 պատգամավոր:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի եղբայրները երեկ հարցաքննվել են 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ունեցած դերակատարության շրջանակում:
2018թ. հոկտեմբերի 22-ին՝ Էրեբունի բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ միաժամանակ բուժօգնության են դիմել 1986թ. և 1984թ. ծնված Երևան քաղաքի բնակիչներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն ազգայնական է համարել՝ այդ կերպ իրեն հակադրելով գլոբալացման կողմնակիցներին:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում պլաստիկից բրինձ չեն արտադրում։
«Փաստ» թերթը գրում է. «Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ունի 2 բնակարան, ինչպես նաեւ՝ հասարակական նշանակության շինություն: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրից, որը Ա. Ղուկասյանը ներկայացրել էր այս տարվա հունիսին՝ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո: