Բաժիններ՝

Թրամփը բացատրել է, թե ինչու իրեն «չեն սիրում»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն մյուս երկրներում չեն սիրում, որովհետեւ ինքը «նրանց հարկադրում է վճարել»: Այս մասին Միացյալ Նահանգների ղեկավարը գրել է իր Twitter-ում:

«Կեղծախոս զանգվածային լրատվամիջոցները պատմում են, թե աշխարհի երկրներում, ներառյալ Եվրամիությունում, աջակցության իմ վերջին վարկանիշները ցածր են եղել: Իհարկե դրանք ցածր են, որովհետեւ 50 տարվա ընթացքում առաջին անգամ ես նրանց հարկադրում եմ բարձր գին վճարել Ամերիկայի հետ բիզնես վարելու համար: Ինչու՞ ես պետք է դուր գամ նրանց»,- նշել է պետության ղեկավարը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, «նրանք իրեն դուր են գալիս»:

Ինչպես հիշեցնում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ-ը հունիսի մեկից գործարկել է պողպատի (25 տոկոս) եւ ալյումինի (10 տոկոս) առեւտրական մաքսեր: Այժմ 25 տոկոս մաքսերով է հարկվում պողպատի արտադրանքը բոլոր երկրներից, բացի Ավստրալիայից, Արգենտինայից, Բրազիլիայից եւ Հարավային Կորեայից: 10 տոկոս մաքսեր են գործում ԱՄՆ ալյումինի ներմուծման համար բոլոր երկրներից, բացի Ավստրալիայից եւ Արգենտինայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս