Բաժիններ՝

«Չինաստանը պլաստիկից բրինձ չի պատրաստում». ՉԺՀ ԱԳՆ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում պլաստիկից բրինձ չեն արտադրում։

Ինչպես Պեկինից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասաց Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Ջան Հանհույը։

«Պլաստիկը բրնձից թանկ է, եթե դուք պլաստմասսան վաճառեք բրնձի գնով, ես ամբողջը կգնեմ»,- ասաց Ջան Հանհույը։

Նախարարի օգնականը նշեց, որ որոշ մարդիկ այդպիսի լուրեր տարածելով` ցանկանում են արատավորել իրենց երկրի համբավը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս