Բաժիններ՝

Թրամփը Հաշքաջիի մահը որակել է «դավադրություն, որն այլ ընթացք ունեցավ»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի մահը դավադրության արդյունք էր, սակայն իրադարձություններն սկսցին զարգանալ ոչ այնպես, ինչպես սկզբապես պլանավորված էր: Այդ մասին նա հոկտեմբերի 22-ին հայտարարել է USA Today թերթին տված հարցազրույցում:

Թրամփի խոսքով՝ դա «դավադրություն էր, որն այլ ընթացք ունեցավ»: ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ իրադրությունը քննարկել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հետ: «Նա ասում է, որ ոչ ինքն է դրան մեղսակից, ոչ էլ թագավորը»,- ընդգծել է Թրամփը, ընդսմին հրաժարվելով պատասխանել՝ հավատում է ինքն արդյոք նման բացատրությանը:

Ավելի վաղ Թրամփը լրագրողներին ասել է, որ Սաուդյան Արաբիայում եւ Թուրքիայում են գտնվում ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, որոնք առաջիկայում պետք է հրապարակեն տեղի ունեցածի իրենց վարկածը:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորը եւ գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը ցավակցություն են հայտնել Ստամբուլում զոհված լրագրող Ջամալ Հաշքաջիի հարազատներին:

Հոկտեմբերի 20-ին Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են թագավորության գլխավոր հյուպատոսարանում սուր վեճի հետեւանքով Հաշքաջիի մահվան մասին: Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ շեյխ Սաուդ ալ Մուաջիբը հայտարարել է, որ այս պահին քննության տակ են գտնվում երկրի 18 հպատակներ, որոնց ինքնությունը չի հայտնվում: Նա նաեւ տեղեկացրել է, որ իրենց պաշտոններից հեռացվել են գահաժառանգի խորհրդական գեներալ Ահմեդ Ասիրին եւ նախարարի աստիճանով թագավորական դիվանատան խորհրդական Սաուդ ալ Քահթանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս