«Արդարություն ցմահներին», «Ոչ անուղղակի մահապատժին». բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ

«Արդարություն ցմահներին», «Ոչ անուղղակի մահապատժին» վերտառությամբ պաստառներով այսօր Ազգային ժողովի շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում ցմահ դատապարտվածների հարազատները:

Նրանք պահանջում են ցմահ ազատազրկվածների հարցը համաներման շրջանակներում լուծել ԱԺ-ում, կամ մինչև վարչապետի պաշտոնավարման ավարտը՝ նրանց մեծ մասի պատիժների մեղմացման նպատակը հետապնդող ներման հրամանագրի ձևով:

Ցուցարարների մոտ իջավ և նրանց բողոքը լսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Միասնական Ջավախքի» առաջնորդ Վահագն Չախալյանը նշեց, որ հեղափոխությունը դրական լիցք է հաղորդել բոլորին և եղել են ցմահների վերաբերյալ կոնկրետ առաջարկներ ՀԿ-ներ իու մասնագետների կողմից, սակայն այդ առաջարկները որպես կանոն մերժվել են արդարադատության նախարարության կողմից:

Ա.Սիմոնյանը ցուցարարների հետ պայմանավորվեց, որ գործի համար իրեն առավելագույն շատ տեղեկություններ տրամադրել՝ անուն ազգանուն, հոդված, տարեթիվ, որպեսզի խնդիրը քննարկի նախարարի հետ:

Տեսանյութեր

Լրահոս