Լոռու նորանշանակ մարզպետի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ունի 2 բնակարան, ինչպես նաեւ՝ հասարակական նշանակության շինություն: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրից, որը Ա. Ղուկասյանը ներկայացրել էր այս տարվա հունիսին՝ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո:

Բացի նշվածներից, նա հայտարարագրել է նաեւ «MERCEDES-BENZ ML 350» մակնիշի ավտոմեքենա: Նշված ժամանակահատվածում Ա. Ղուկասյանի դրամական միջոցները կազմել են 8 500 000 ՀՀ դրամ: Իսկ եկամուտները գոյացել են ձեռնարկատիրական գործունեությունից՝ կազմելով 3 500 000 ՀՀ դրամ:

Հավելենք, որ Ա. Ղուկասյանը Լոռու մարզպետի տեղակալ էր նշանակվել հունիսի 21–ին: Հոկտեմբերի 10-ից զբաղեցնում է մարզպետի պաշտոնը: Ա. Ղուկասյանը 2006-2014թթ. աշխատել է «Վան-Մեդ» կենտրոնում որպես բժիշկ– ստոմատոլոգ: 2014 թվականից աշխատել է «Օպտիմում Դենտ» ստոմատոլոգիական կլինիկայում՝ որպես հիմնադիր–տնօրեն եւ բժիշկ-ստոմատոլոգ:

Նշենք նաեւ, որ Անդրեյ Ղուկասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս