
Երևանում քաղաքացիներն արգելափակվել են վերելակում

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 08:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի թիվ 21 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: