Ամերիկացի երաժիշտ Յան Մաքսինն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում հոկտեմբերի 30-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է գերմանացի ձեռնարկատեր, Շվեյցարիայում գործող «Horasis» կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ:
Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2018 թվականի ինն ամիսների ընթացքում մարզում արձանագրված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակը:
Սրտի առողջության հետ կապված խնդիրների դեպքում օրգանիզմում նկատվում են ազդանշաններ, որոնց դեպքում հարկավոր է դիմել մասնագետի՝ պատճառները պարզելու համար:
«Դեսպանի խոսքերը երկու զարգացումների արդյունք են: Առաջինը վերաբերում է թավշյա հեղափոխությանը: Դեսպան Միլսը փորձեց հասկանալ նոր իշխանության տրամադրվածությունը»:
ՄԱԿ-ի կողմից կազմված մի զեկույցի համաձայն՝ աշխարհի 185 երկրում շուրջ 2մլն 851․889 թուրք փախստական է բնակվում։ Զեկույցում չներառված մյուս երկրների ցուցանիշների հետ միասին ամբողջ աշխարհով թուրք փախստականների թիվը կազմում է 3 մլն 108․971։
Կրիպտոարժույթի և բլոկչեյնի ռուսական ասոցիացիայի փոխնախագահ Դմիտրի Կոստինը հույս ունի, որ Հայաստանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» համաժողովի արդյունքները դրական կլինեն:
Հոկտեմբերի 14-16-ին ԱՄՆ-ում անցկացված հարցումների համաձայն՝ այս երկրի բնակիչների միայն 5 տոկոսն է Թուրքիային ընկալում որպես դաշնակից երկիր։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավարեւելյան հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
ՌԴ նախագահի խորհրդական, հայտնի տնտեսագետ Սերգեյ Գլազևը կարևոր է համարում փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթով կազմակերպելը:
«Ռեյտինգային համակարգի պահպանումը չի կարող լուրջ իրավիճակ փոխել, կարող է ավելի շատ ծառայել հենց իշխանություններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։
Պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է Պեկին:
Հոկտեմբերի 17-ին Գյումրու «Ֆրիտիոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել էր նորածին երկու տղաների։
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին գտնում է, որ թիմի հարձակվող Էդեն Ազարին անպայման չէ տեղափոխվել այլ ակումբ՝ «Ոսկե գնդակը» հաղթելու համար:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:10-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Գրիգորիի Սարգսյանը:
Արսեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ալմաթի քաղաքում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Ռազմական կոմիտեի նախագահ, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի- Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուրատ Մայկեևի ղեկավարությամբ կկայանա Ռազմական կոմիտեի 13-րդ նիստը` ՀԱՊԿ անդամ-պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման հարցերի վերաբերյալ:
Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից նախագահ Արմեն Սարգսյանն իր պարտականությունների կատարման ընթացքում ներմուծեց նոր մշակույթ՝ յուրաքանչյուր գործողություն պետք է միտված լինի հստակ նպատակի իրականացմանը և հիմնված լինի իրավունքի գերակայության սկզբունքի վրա:
Երևանի ավագանու անդամ Արամ Մանուկյանը Ֆեյսբուքում գրել է. «Վաղը՝ հոկտեմբերի 24-ին՝ առավոտյան ԱԺ-ն պետք է չընտրի նոր վարչապետ»:
Հարավային Կորեայի տասն ընկերություններից վեցը, որոնք զբաղվում են արտասահմանյան գործառնություններով, պատրաստ են ներդրումներ անել ԿԺԴՀ-ի տնտեսության մեջ:
Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևն այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ակնարկել է, որ ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է։
Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ ՏԻՄ ընտրությունները Երևանի ավագանու ընտրությունների նման ազատ, արդար, թափանցիկ էին, ինչը, ըստ նրա՝ նշանակում է, որ հեղափոխությունն ամրապնդվում և տալիս է իր պտուղները։
Սպանության փորձի մեջ մեղադրվող Հայկ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:
Եվրահանձնաժողովը չի ընդունել Իտալիայի 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը ԵՄ-ի գծով գործընկերների կողմից քննադատության էր ենթարկվել դեֆիցիտի համաձայնեցված պարամետրերի գերազանցման պատճառով:
Վրաստանից Հայաստան աջ ղեկով մեքենաներ ներմուծել ցանկացող հայաստանցի վարորդների իրավունքների հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ։
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնն այն կարծիքին է, որ Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից (ՄՓՀՀՊ) ԱՄՆ-ի դուրս գալը «աշխարհն ավելի վտանգավոր չի դարձնի»:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց շրջանում անցկացված դիտարկումների առնչությամբ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի վարույթ է ընդունվել:
Հոկտեմբերի 11-ին` ժամը 18.30-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ս/թ սեպտեմբերի 24-ին և 25-ին ուսումնասիրության ընթացքում պահպանության բաժնի աշխատակիցների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի» անտառտնտեսության մասնաճյուղի «Մոտկորի» անտառպետության թիվ 4 պահաբաժնում հայտնաբերվել են թվով 57 ապօրինի հատված տարբեր տեսակի և տրամագծի ծառերի կոճղեր:
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները քիչ առաջ աշխատանքից ազատվելու ծանուցումներ են ստացել: