Երևանում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների խախտմամբ հրավառություն իրականացնողները կենթարկվեն ֆինանսական տուգանքի:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարման շրջանակներում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումը դրական ազդեցություն է ունեցել միջազգային առեւտրի եւ Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունների վրա:
Հունվարի 10-ի երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ հոգեբանից, բժշկից և իրավաբանից կազմված աշխատանքային խումբը չհայտարարված այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արայիկ Խանդոյանին, Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։
ԱՄՆ պետդեպարտամենտը հունվարի 10-ին ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների իրազեկման նոր համակարգ, որում աշխարհի բոլոր երկրները բաշխվել են 4 կատեգորիայի:
Թուրքիայում 2016 թ. դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով անցնող կասկածյալներից Վ.Կ.Ա.-ն ձերբակալվել է:
Կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում, որով նախատեսվում է հնարավորինս կրճատել և պարզեցնել մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման գործընթացը:
Բանջարեղենի և խաղողի մթերումների դիմաց վճարումները վերամշակող ընկերությունները մոտ 90 %-ով կատարել են, մնացած պարտքի մասով գյուղացիների հետ պայմանավորվածություն կա՝ մարել մինչև ապրիլի 1-ը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
«Արաբկիր» բժշկական կենտրոնում երեկ երեկոյան 2006 թվականին ծնված աղջիկ է մահացել:
Հունվարի 11-ին` երեկոյան ժամերին, հունվարի 12-ի գիշերը, հունվարի 14-ի ցերեկը, հունվարի 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Հունաստանի իրավապահ մարմինները Կրետե կղզու մոտակայքում կանգնեցրել են դեպի Լիբիա մեկնող նավը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը չի բացառում, որ վառելիքի թանկացման պատճառով մի շարք տրանսպորտային ընկերություններ բարձրացնեն ուղեվարձը, ինչպես արել է Երևան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերությունը։
Բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը կարծում է, որ գլոբալ տաքացման շարունակումն անհնարին կդարձնի կյանքը Երկրի վրա:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:
Հայկական ծագումով արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը հայտարարել է օդանավակայանների բիզնեսում իր գործունեությունն ավարտելու մասին: Այս մասին, ըստ aysor.am-ի՝ գրում է «Bloomberg»-ը:
Ստամբուլի Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանը Ստամբուլի 3-րդ օդանավակայանի շահագործման հանձնվելուց հետո ծառայելու է միայն Թուրքիա ժամանող երկրների առաջնորդների օդանավներն ընդունելու համար:
«Անհանգստանալու խնդիր չունենք, բայց սոցիալապես անապահով խավերին աջակցելու համար կա ՀՀ նախագահի հանձնարարականը, եթե ռիսկային լինի, մենք պատրաստ ենք աջակցել»։
Հունվարի 11-ին, ժամը 11:01-ին տեղեկություն է ստացվել, որ Գետավան-Չարեկտար ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության կողմից երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը: Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Հունվարի 10-ին, ժամը 16.10-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, 1979 թ. ծնված Դ. Կ.-ն:
Telegram մեսենջերի օգտատերերը խնդիրներ են արձանագրում դրա աշխատանքում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցնում է, որ Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում «Պարկ Գրուպ» ընկերության կողմից ստեղծվելիք մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոնը լինելու է եվրոպական չափանիշներին համապատասխան և իր տեսակով առաջինը տարածաշրջանում:
Լրագրող Մայքլ Վուլֆի՝ ԱՄՆ-ում մեծ արձագանք առաջացրած «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տանը» գիրքը, որը պատմում է ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի աշխատանքի մասին, Amazon ինտերնետ-խանութի բեսթսելլերների վարկանիշում առաջին տեղն Է զբաղեցրել անցած շաբաթվա արդյունքներով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հունվարի 10-ին, ժամը 15.35-ին, Նուբարաշենի խճուղուց Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 1989 թ. ծնված Նարինե Բ.-ին:
Թուրքիայում նոր հիմնված «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է, որ 2019 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ մտադիր չեն համագործակցել որևէ այլ քաղաքական ուժի հետ:
«Այն մեքենաների տերերը, որ ունեն աջղեկ մեքենա, ոչ մեկը չի տուժի, այդ մեքենաները ոչ մի սահմանափակման տակ չեն ընկնի»
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու Շատին գյուղում հունվարի 7-ին մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները. 6 անձ ձերբակալվել է:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակից Սարգիս Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը:
2017թ. դեկտեմբերի 21-ին քրեակատարողական վարչությանն ուղղված իր դիմումի մեջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արմեն Բիլյանի պաշտպան Ա. Ֆանյանը մասնավորապես նշել է, որ իր պաշտպանյալը 20.12.2017թվականից գտնվում է հացադուլի մեջ` պահանջելով իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ և միջոցներ ձեռնարկել պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ` հավելելով, որ բազմաթիվ անգամներ դիմումներ է հասցեագրել` կապված իր պաշտպանյալի առողջական վիճակի դինամիկ վատթարացման և նրան անհետաձգելի բուժօգնություն տրամադրելու անհրաժեշտության հետ:
Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը մինչև երկու ամիս հետաձգեց պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: