2018 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության երկրներում արտադրված կամ ներկրված բոլոր տեսակի ավտոմեքենաները, այդ թվում՝ բեռնափոխադրող և ուղևորափոխադրող ավտոտրանսպորտը կհամապատասխանի բնապահպանական հինգերորդ դասին (Եվրո-5):
«Կրակ ու ցասում Սպիտակ տանը» գիրքն արդեն հռչակվել է որպես 2018-ի առավել սկանդալային գիրքը: Գիրք, որը Դոնալդ Թրամփի կողմնակիցների կարծիքով պարզապես զրպարտություն է, իսկ նախագահի հակառակորդների տեսակետից՝ բացահայտում է նրա մութ գաղտնիքները:
«Հանրապետության նախագահը շատ տեղին նկատողություն արեց բնագավառի պատասխանատուներին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) խոսնակ Մահիր Ունալը լրագրողների հետ զրույցում նշել է, որ կուսակցությունը հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ աշխատում է օրենքի սահմաններում դաշինք ձևավորելու ուղղությամբ:
Հայաստանում նախորդ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 1.7-0.3 տոկոս գնանկում:
այաստան այցելած զբոսաշրջիկների քանակի, քաղաքացիության, տարիքի և լրացուցիչ այլ տեղեկությունների ճշգրիտ հաշվարկման համար առաջարկվում է նոր մեթոդաբանություն:
«Զենիթի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հետաքրքրված է Ավստրալիայի հավաքականի հետ աշխատանքով:
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր զեկուցել է 2017 թվականի պետական եկամուտների հավաքագրմանը զուգահեռ համակարգում իրականացված բարեփոխումները` ուղղված ինչպես հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացմանը, այնպես էլ գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, թափանցիկության մեծացմանը:
Կառավարությունը հավանություն տվեց Ֆինանսների նախարարության աշխատակազմի թանկարժեք իրերի օտարման միջոցառումների 2018-2021 թթ. ծրագիրը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Կատարի տարածքում ուժի մեջ է մտել ծխախոտի եւ էլեկտրոնային սիգարետների ներկրման արգելքը:
67 տարեկան հասակում վախճանվել է Motorhead բրիտանական հարդ-ռոք խմբի նախկին մասնակից Էդդի Քլարքը:
Իրաքի իշխանությունները ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմի հասցրած վնասը գնահատել են 100 մլրդ դոլար եւ հույս ունեն տուժած շրջաններն աստիճանաբար վերականգնել 10 տարվա ընթացքում:
Ամերիկացի հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին հեշտությամբ հաղթանակ կտաներ Դոնալդ Թրամփի նկատմամբ, եթե հաջորդ նախագահական ընտրությունները, որոնք նշանակված են 2020 թվականին, անցկացվեին այժմ:
Ադրբեջանի 2017թ-ի պետական բյուջեում գրանցվել է վերջին 15 տարիների ամենամեծ ճեղքը:
Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ, անդրադառնալով Սերժ Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերին, տարածում են ոչ ճիշտ տեղեկություններ՝ հանրության մոտ ձևավորելով թյուր կարծիք, թե, իբր, որոշ քրեական գործերով քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից չի ապահովվել օբյեկտիվ քննությունը։
«Բացի հիմնական ուղերձներից՝ կար որոշակի կշտամբանք այն պատասխանատուների, համապատասխան կառույցների ղեկավարների նկատմամբ, որոնք զեկուցում են, այսպես ասած՝ վերին իշխանությանը, որ ամեն ինչ նորմալ է, որ գնային փոփոխությունները միջազգային շուկայում գների տատանումներով են պայմանավորված»։
ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) հունվարի 1-11-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել է 3 ահազանգ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները:
Թուրքմենստանի ոստիկանությունը բոլոր գույների ավտմոբիլների որս է սկսել, բացի սպիտակից:
Իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի եվրոպական մասնակիցները պատրաստ են համաձայնագիրը պաշտպանել դրա տապալման բոլոր փորձերից:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց ընտրանու անդամ Սերգեյ Մովսեսյանը հեռացել է հավաքականից:
«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դյուրավառ նյութերի պահպանումն իրականացնող աշխատակիցների կողմից դյուրավառ նյութերի պահպանման կանոնները խախտելու հետևանքով 2017թ. օգոստոսի 28-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ դյուրավառ նյութերի պահեստարաններում առաջացել էր հրդեհ:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների նոր հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ հանդիպման օրվա և վայրի մասին տեղեկատվություն այս պահին չի կարող տրամադրել:
Եվրամիությունը պլանավորում է մեկ միլիարդ եվրո ներդնել «եվրոպական գերհամակարգիչների» ստեղծման բնագավառում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իտալիան իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Պոլսո Հայոց պատրիարքարանում սուրբծննդյան տոնին նվիրված ընդունելության ժամանակ պատրիարքի ընտրության հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել:
Գեղարքունիքի մարզում սուր շնչառական հիվանդությունները ձմռան ամիսների համար գտնվում են նորմայի սահմաններում եւ առայժմ տարածման ու զարգացման բնույթ չեն ստանում:
Իրաքյան Մոսուլում Թուրքիայի նախկին հյուպատոս Օզթյուրք Յըլմազը, ով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Մոսուլը գրավելուց հետո պատանդառվել և 101 օր մնացել էր ԻՊ ահաբեկիչների մոտ, Թուրքիայի իշխանություններին մեղադրել է ահաբեկիչների հետ համագործակցելու և իրենց ահաբեկիչներին «վաճառելու» մեջ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: