ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավային մասում սողանքների ու հեղեղումների հետեւանքով զոհվել է առնվազն 17 մարդ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Վաշինգտոնի համար շատ ավելի լավ է համագործակցել Մոսկվայի հետ, քան թշնամություն անել նրա հետ:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով դաշինքի կողմից ընդդեմ թանկացումների կազմակերպվելիք երթին, նշել է.
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունել է ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ կայացած շփումները՝ հույս հայտնելով, որ նրանց երկխոսությունը կբերի Կորեական թերակղզու միջուկազերծման:
«Փաստ» թերթին հայտնի է դարձել, որ Պաշտպանության նախարարությունից Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղափոխված կադրերը և ՊՆ-ում մնացած Դավիթ Տոնոյանի մտերիմները ջանասիրությամբ լոբբինգ են անում հանուն Դավիթ Տոնոյանի:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի երկրորդ տասնօրյակում նախատեսվում է նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հարկային օրենսգրքով» սահմանվել է նոր հարկատեսակ՝ ճանապարհային հարկ՝ բեռնատարների համար: Այդ հարկի գանձման գործընթացը լիակատար անակնկալ է եղել բեռնափոխադրողների համար:
Երևանում հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել «ԲՄՎX6» մակնիշի վարորդ Ս.Վարդանյանին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ 09:30-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
«Ժամանակ» թերթը գրում է. «Տարեմուտի առիթով Հայաստանի քաղաքացիներին շնորհավորեցին բոլոր այն պաշտոնյաները, որոնք չզլացան ու չծուլացան: Շնորհավորանքների ավանդական ուղերձներ հղեցին Սերժ Սարգսյանը, վարչապետը, տարբեր նախարարներ:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հունվարի 10-ին Անթիլիասի Մայրավանքի իր գրասենյակում ընդունել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արմավիրի Արագած համայնքի Մեխակ Մեխակյանի անվան դպրոցը մարզում լոկալ ջեռուցման համակարգ չունեցող դպրոցներից մեկն է: Դասարանները տաքացվում են հեղուկ վառելիքով:
Հայաստանում գրիպի եւ սուր շնչառական վարակների բռնկում կա ու հատկապես երեխաների շրջանում: Բուժհաստատություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Ընդունարաններում մեծ հերթեր են գոյանում: Երեխաներին աշխատում են հոսպիտալացնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ եթե վիճակը թույլ է տալիս, բուժումը կազմակերպել տան պայմաններում:
Հունվարի 10-ին՝ ժամը 21:48-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի թիվ 39/1 շենքի 3-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ֆինանսական խնդիրներ ունի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ըմբիշներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի հանրությունն արդեն մի քանի օր շարունակ ակտիվորեն քննարկում է հունվարի 8-ի լուսադեմին տեղի ունեցած ողբերգական վթարը, որին զոհ դարձավ ՃՈ երկու երիտասարդ ծառայող: ԲՄՎ մակնիշի ամենագնացը խաչմերուկում հարվածել էր ՃՈ «Տոյոտա»-ին՝ դառնալով ոստիկանների մահվան պատճառ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Վարչապետ Կարեն Կարապետյանը տեղյակ է հունվարի 8-ի լուսադեմին Երեւան քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որի հետեւանքով զոհվել է ճանապարհային ոստիկանության երկու աշխատակից:
ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, հունվարի 11-ին, ժամը 01:47-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Սարի թաղից դեպի հեռուստաշտարակ տանող հատվածում և արգելափակվել թփուտների մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանն Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի ընկերությանը առանց մրցույթի հողամաս կտրամադրի: Այս հարցը ներառված է կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարգում, որը գործադրին է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հունվարի 11-ին, ժամը 07:14-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 139-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հաստատել է, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Թոխմախի Մհերի տղան՝ Դավիթ Սեդրակյանը արտագաղթեց Ամերիկա: Մհեր Սեդրակյանն իր որդու համար ապագա չտեսավ Հայաստանում:
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականին կազմել է 2 մլն 553 հազար 914 մարդ, որը 20.6 տոկոսով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 11-ին ժամը 12.00-20.00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Աբովյան, Արևշատ, Գետազատ, Մրգանուշ, Վարդաշեն, Վերին Դվին, Ներքին Դվին, Քաղցրաշեն, Լանջազատ գյուղերի, Նորաշեն գյուղի՝ Գայի, Սևակի, Չարենցի, Շիրազի փողոցների, «Վեդի Ալկո», «Ավշարի», «Այգեվանի» և Արարատ գյուղի գինու գործարանների, ինչպես նաև թիվ N զորամասի ջրամատակարարումը:
Հարյուր կանանցից բաղկացած խումբը, այդ թվում՝ ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը, գերմանացի դերասանուհի Ինգրիդ Կավենը եւ ֆրանսիացի գրող Կատրին Միլլեն, բաց նամակում, որը հրապարակել է Monde թերթը, հանդես են եկել «տղամարդկանց նկատմամբ ատելության» ալիքի դեմ, որն առաջացել է սեռական ոտնձգությունների վերաբերալ նյութերի հրապարակումից հետո։
Քեմբրիջի դուքսի եւ դքսուհու դուստրը՝ Շառլոտան, առաջին անգամ մանկապարտեզ է գնացել:
ՄԱԿ-ը պլանավորում է ենթադրաբար 2021 թվականին իրականացնել անօդաչու տիեզերանավի առաջին ինքնուրույն արձակումը դրա մշակողի՝ Sierra Nevada ամերիկյան վենչուրային ընկերության հետ համագործակցությամբ:
Միացյալ Նահանգների՝ ֆոտոսարքավորումներ արտադրող Kodak-ը մտադիր է ստեղծել սեփական գաղտնարժույթը: