Բաժիններ՝

Սթիվեն Հոքինգն անտանելի շոգ է կանխագուշակել Երկրի վրա

Բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը կարծում է, որ գլոբալ տաքացման շարունակումն անհնարին կդարձնի կյանքը Երկրի վրա: Այս մասին աշխարհահռչակ գիտնականը պատմել է իր «Սիրելի վայրեր»(Stephen Hawking՚s Favourite Places) տեսանախագծի երկրորդ դրվագում։

Պրոֆեսորը ենթադրում է, որ Երկիրը կարող է կրկնել Վեներայի ճակատագիրը, եթե ջերմոցային էֆեկտի հիմնախնդիրը չլուծվի: NASA-ի հետազոտությունների համաձայն՝ չորս միլիարդ տարի առաջ Վեներան հիշեցնում էր Երկիրը. այնտեղ եղել են ջուր, բուսականություն, իսկ մոլորակի ջերմաստիճանները համապատասխանել են ներկայիս երկրայիններին:

Սակայն մթնոլորտում ջերմոցային գազերի կուտակումը «Վեներան «տաքացրել է» մինչեւ Ցելսիուսի 460 աստիճան: Հաշվի առնելով, որ Երկիրը 4,5 միլիարդ տարեկան է, արդեն 200 – 500 տարի անց մարդկությունն ստիպված կլինի նոր «տուն» փնտրել, կանխատեսում է Հոքինգը: «Երբ դուք հաջորդ անգամ հանդիպեք մարդու, որը ժխտում է կլիմայի փոփոխությունը, նրան ուղարկեք Վեներա: Ես կվճարեն ուղեւորության համար»,- ֆիզիկոսի խոսքը մեջբերում է CNET պորտալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս