Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հունվարի 10-ին մասնակցեց Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի կողմից կազմակերպած երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պատվին տրվող ամենամյա ընդունելությանը:
«Մենք բանակցել ենք և սպասում ենք արգենտինացի մարզիչներին, որոնք ամսի 20-ից հետո կլինեն Հայաստանում, եթե ինչ-որ սենսացիոն բան տեղի չունենա։ Նրանք գալիս են 6 հոգով, բոլոր պատանեկան թիմերը հանձնելու ենք նրանց, և նրանք աշխատելու են այդ թիմերի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
«Իհարկե, զրուցել եմ Սամվել Կարապետյանի հետ և շատ բան եմ զրուցել, հիմա ինչ զրուցել եմ՝ պետք է հրապարակե՞մ։ Սամվել Կարապետյանը վերցրել է այդ թիմի հովանավորչությունը, և ժամանակի ընթացքում կերևա, թե ինչ է լինելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Հաիթիի կառավարությունը «խստիվ դատապարտում է» ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները հաիթցի միգրանտների վերաբերյալ եւ պաշտոնական բացատրություն է պահանջում ամերիկյան կողմից:
Մարաշի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստը սկսվեց տևական ուշացումով: Ինչպես դատական նիստի սկզբում հայտնեց գործով նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը, ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի համար շտապօգնություն էր կանչվել, և դա է նիստի ուշացման պատճառը:
2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բժշկական օգնություն են ստացել 858 (2016թ.-779) կալանավորված անձինք և դատապարտյալներ:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին այսօր լրագրողները հիշեցրին, որ 2015 թվականին ակումբներից մեկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ, եթե Հայաստանի ազգային հավաքականը 2018թ. չընդգրկվի աշխարհի առաջնության ընտրական փուլում, ինքը հրաժարական է տալու։ Ապա հետաքրքրվեցին՝ մենք 2018-ում ենք, և Հայաստանի հավաքականը չի ընդգրկվել այդ մրցաշարում, պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ։
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի և Ժոզե Մաուրինյոյի միջև տեղի ունեցած միջադեպի մասին լուրերին և պատասխանել այն հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում Մխիթարյանին մենք նկտեսնենք այլ ակումբում խաղալիս, ասաց, որ Մխիթարյանի հետ վերջին անգամ շփվել է Ազգային հավաքականի խաղի ժամանակ, իսկ այն ժամանակ դեռ նման խոսակցություններ չկային։
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ստորագրել հարձակվողի:
Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում շարունակելու է աջակցել ԵԱՀԿ-ում 2018 թվականին նախագահող Իտալիայի ջանքերին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով քննված երկու քրեական գործ:
ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) եւ Քրիստոնեասոցիալական միության (ՔՍՄ) դաշինքը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) հետ նախնական փոխհամաձայնության է հասել կառավարող կոալիցիա ձեւավորելու շուրջ:
Լիբանանի տարածքում շիաների «Հըզբոլլահ» շարժման դեմ ռազմական ուժի օգտագործման Իսրայելի ցանկացած փորձ նպատակին չի հասնի եւ կլինի հակարդյունավետ քայլ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին ժամը 12:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի կողմից Թուրքիան անվտանգության տեսանկյունից 3-րդ կարգի երկրների շարքում դասելու փաստը խիստ զայրացրել է պաշտոնական Անկարային:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել երկարացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ռեժիմը:
2017թ. վերջին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկեց իր հաճախորդներին օգտվել EarlyOne բջջային հավելվածից՝ մասնաճյուղերում առավել օպերատիվ սպասարկվելու նպատակով: Եվ արդեն հաճախորդների 10%-ը զբաղեցնում են իրենց հերթը նախապես հեռահար եղանակով:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սանտա Բարբարայի օկրուգի իշխանությունները հունվարի 11-ի երեկոյան պարտադիր տարահանում են հայտարարել Մոնթեսիթո քաղաքի բնակիչների համար՝ տեղատարափ անձրեւների հարուցած սելավային հոսքերի եւ հեղեղումների պատճառով:
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նմուշառված հավի միսը վերցված է եղել առևտրի կետերից, և իրենք պահանջել են, որ փորձանմուշները հենց արտադրողից վերցնեն.
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը Իտալիա շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված և պատժի մնացած մասը կրելու համար 2017 թվականի հուլիսի 20-ին Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը, 2017 թվականի դեկտեմբերին ասել էր, որ դեկտեմբերի 25-ից հետո պարզ կլինի՝ իր փեսային ներում շնորհելո՞ւ են, թե՞ ոչ:
Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը հունվարի 12-ին երկրաշուրջ ուղեծիր է դուրս բերել 31 արբանյակ։
Հունվարի 11-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Խանջյան փողոցի թիվ 1 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահան Դ.-ին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և այլ օրենքներ։
ԿԺԴՀ-ն դժվարություններ չի կրի նույնիսկ եթե «թշնամիները պատժամիջոցներ սահմանեն տասը եւ հարյուր տարով»:
Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը հացադուլ հայտարարած Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին տեսակցելու նպատակով այսօր չհայտարարված այցով գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Այցի ընթացքում տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բժշկական փաստաթղթերը։
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն անհատական ուսուցման գծով ստուգիչ պարապմունքների շրջանակներում որակավորման ատեստացիա են անցնում:
Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը ուսումնամարզական հավաքի շրջանակում երկու ստուգողական հանդիպում կանցկացնի:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն Անկարայի արդարադատության պալատում ցուցմունք է տվել դատախազին այն հայտարարության առնչությամբ, համաձայն որի Եվրոպայում Թուրքիայից հաստատված անձանց, այդ թվում և ալևիների ու հայերի դեմ մահափորձեր են նախապատրաստվում: