Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սելիգերում մասնակցել է մկրտության լողանալուն եւ սուզվել սառցանքը:
Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքն իր ողջ կյանքում պայքարեց հանուն մեկ գաղափարի՝ ունենալ այնպիսի Թուրքիա, որտեղ կհարգվեն բոլորի իրավունքները՝ անկախ ազգությունից և կրոնական պատկանելությունից:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ԱՄՆ-ի կառավարության աշխատանքների ժամանակավոր ֆինանսավորման օրինագծին:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան երկու տարվա ընթացքում կստեղծեն համատեղ էքսպեդիցիոն կորպուս 10 հազար զինառայող թվակազմով:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն արձագանքել է նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 18-ի երեկոյան այցով ժամանել է Պերու: Այդ մասին հայտնել է Peru21 պորտալը:
Ռիո դե Ժանեյրոում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Կոպակաբանա լողափին զբոսնող մարդկանց:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի իր պաշտոնակից Նուրսուլթան Նազարբաեւի հետ զրույցի ընթացքում առաջարկել է Մինսկից տեղափոխել Դոնբասի հակամարտության լուծման բանակցությունները։
Երեւանում հունվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 07։50-ի սահմաններում Ford մակնիշի 34 QF 395 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 39-ամյա Արկադի Գ.-ն Բագրատունյաց փողոցում՝ Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նշանակվելով ՀՀ վարչապետ՝ Կարեն Կարապետյանն աշխատանքային գործունեությունը սկսեց ամենատարբեր ոլորտների վերաբերյալ հանձնարարականներ տալով: Սակայն նրա հանձնարարականներից ամենաառանցքայիններն այդպես էլ իրականություն չեն դարձել՝ մնալով թղթի վրա:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ «Փաստը» ահազանգ ստացավ այն մասին, որ թվով մոտ 20 ոստիկան այցելել է «Նորք» հոգեբուժական կենտրոն և ստուգումներ իրականացրել, չնայած հոգեբուժարանում այս պահին հիվանդներ չկան:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երգիչ Սպիտակցի Հայկոն եւ նրա կինն իրենց լավ են զգում: Հունվարի 18-ին, նրանք վթարի էին ենթարկվել: Armtimes.com-ի հետ զրույցում երգիչը ներկայացրեց պատահարի մանրամասները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրությամբ՝ 2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ: Ինչպես հայտնի է, ապրիլի 9-ից եւ նախագահի լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, որ նոր մոդելի պարագայում երկրի փաստացի ղեկավարի պաշտոնն է։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Պաշտպանության նախարարությունն այսօր տեղադրել է կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով սահմանվում են գիտության եւ կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը եւ պայմանները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած «Վիվասել ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համապատասխանում է Սերժ Սարգսյանի «գծած» նախագահի չափորոշիչներին՝ լեզուներ գիտի, կապեր ունի, հեղինակավոր է եւ չի զբաղվել քաղաքականությամբ, սակայն նրա թեկնածությունն առաջ քաշողներին հիասթափություն է սպասվում։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Փաստ» թերթը գրում է. «Մի քանի ոլորտներում նախկին նախարար եղած և այդ համակարգերից բազում շինություններ սեփականացրած, ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ) այսօր որոշ խնդիրների առաջ է կանգնել: Նրա անհամար բիզնեսներում քիչ չեն փայատեր գործընկերները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Արմավիր» ՔԿՀ-ի «զոն նայող» Էդգար Սիմոնյանին տեղափոխել են պատժախուց: ArmLur.am-ը հունվարի 6-ին գրել էր, որ «Արմավիր» ՔԿՀ-ում խառնաշփոթ իրավիճակ է եղել:
Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ատեստավորումը դեռ չի ավարտվել, հերթականը նշանակված է հունվարի 25-28-ը։ Մինչ այս պահը պետծառայող 12 աշխատակից ատեստավորվել են, «կտրվել» են 2-ը։
Հունվարի 19-ին՝ ժամը 02:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 26 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկից (բնակիչը բացակայում է) ջրալցվում է ներքևի հարկեր. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Իրավունք» թերթը գրում է. «Թեեւ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում տեղի ունեցած արյունալի միջադեպի գործով նախաքննությունն ավարտված է, եւ գործը դատարանում է, սակայն սպանված քրեական հեղինակությունների եղբայրների հարազատները շարունակում են ապրել վախի ու սպառնալիքների մթնոլորտում:
«Նա «Նատալի ֆարմի» երբեմնի եւ «Աստղիկ» հիվանդանոցի այժմյան տնօրենն է, որը «համատեղությամբ» Ալեքսանյանի քրոջ ամուսինն է»:
Հունվարի 18-ինէ՝ ժամը 23։07-ին, ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի «Թեղուտ» ԼՀԿ-ի մոտակայքում չբնակեցված տնակ է այրվում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը այսօր կասի Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածուի անունը, հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո: Խոսնակն ասել է, որ չի լինի անսպասելի թեկնածու, եւ խոսքը արդեն շրջանառվող անվան մասին է:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց ապրիլի 1–ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներկրումը ժամանակավոր արգելելու մասին օրինագիծը:
«Հրապարակ» թերթը գրում է. «էներգետիկայի նոր նախարարի անունը հայտնի կդառնա 1 շաբաթից. «Աշոտ Մանուկյանը դեռ գործի է գալիս, վարչապետը կգնա Դավոս, կվերադառնա, հայտնի կդառնա, թե ով է նախարարը»,- ասացին մեզ: