Կարեն Կարապետյանի հանձնարարականներից ամենաառանցքայիններն այդպես էլ իրականություն չեն դարձել՝ մնալով թղթի վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նշանակվելով ՀՀ վարչապետ՝ Կարեն Կարապետյանն աշխատանքային գործունեությունը սկսեց ամենա­տարբեր ոլորտների վերաբերյալ հանձնարարականներ տալով: Սակայն նրա հանձնարարականներից ամենաառանցքայիններն այդպես էլ իրականություն չեն դարձել՝ մնալով թղթի վրա:

«Ժողովուրդ»-ը փոքր ու­սումնասիրություն է անցկացրել և պարզել, որ իրականություն են դարձել այն հանձնարարականները, որոնք ենթադրում էին օպտիմալացում, ծախսերի կրճատում: Այդպես պետական կառավարման համակարգում լու­ծարվեցին ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր, ՓԲԸ-ներ, օպտիմալացվեցին նաև որոշ ուսումնական հաստատություններ:

Անգամ «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի մասին վարչապետը շատ է սիրում խոսել, այդպես էլ ըստ էության իրականություն չի դարձել: Էլ չենք խոսում սննդամթերքի որակի և անվտանգության բարձրացման մասին, նրա ձևակերպմամբ, «շանտղությունը», միևնույն է, շարունակվում է: Ասել է, թե Կարեն Կարապետյանի «դմփոց- ռեֆորմներն» այդպես էլ մնացել են օդից կախված»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031